|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Գելենջիկում ուկրաինական ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով զոհվածների թիվը հասել է 6-ի (նրանցից 3-ը երեխաներ են), վիրավորվել է 40 մարդ։ Այս մասին հայտնել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատևը։
«Այսօր տեղի ունեցածը Կիևի ռեժիմի նպատակաուղղված հարվածն է խաղաղ ազգաբնակչությանը, որը որևէ առնչություն չունի ռազմական ենթակառուցվածքների հետ։ Երեխաների նկատմամբ ցինիկ և անմարդկային ահաբեկչական ակտը չի կարող որևէ արդարացում ունենալ»,-նշել է Կոնդրատևը։
40 վիրավորների թվում նույնպես երեխաներ կան։ Հաղորդվում էր, որ տուժածներից 4-ը ծանր վիճակում են։ Տեղում ծավալվել է օպերատիվ շտաբ, կազմակերպվել է ծառայությունների համակարգումը։
Կրասնոդարի երկրամասը պարբերաբար ենթարկվում է Ուկրաինայի ԶՈւ-ի դրոնների հարձակումներին։
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան տարածաշրջանի ղեկավար Վենիամին Կոնդրատևը հայտնել էր, որ Գելենջիկի Արխիպո-Օսիպովկա առողջարանային գյուղում ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով 3 մարդ զոհվել է, 13-ը՝ տուժել։ Հարվածը հասցվել է լողափին։