|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Ռուսական «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը, որը կանոնավոր չվերթ է իրականացնում Մոսկվա-Գյումրի ուղղությամբ, վայրէջքից առաջ մի քանի մանևր է կատարել Հայաստանի օդային տարածքում։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։
Թռիչքներին հետևող ծառայությունների տվյալների համաձայն՝ Գյումրու օդանավակայանին մոտենալիս օդանավը փոխել է ուղղությունը դեպի Երևան, ինչից հետո որոշ ժամանակ պտտվել է Հայաստանի տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի սահման: Այնուհետև ինքնաթիռը կրկին ուղղություն է վերցրել դեպի Գյումրի, կարճ ժամանակով անհետացել է ռադարներից, ինչից հետո բարեհաջող վայրէջք է կատարել օդանավակայանում:
«Պոբեդա» ավիաընկերությունից «Սպուտնիկ Արմենիա»-ին պարզաբանել են, որ ինքնաթիռի հետագծի փոփոխության պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են եղել։
«Ամեն ինչ նորմալ է։ Աշխատանքային իրավիճակ է եղել։ Օդերևութաբանական պայմանները հարմար չեն եղել վայրէջք կատարելու համար»,- ասել են ավիաընկերությունից: