|
Փոխարժեքներ
27 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Լիբանանը հայտնում է, թե իսրայելական կողմի հարվածից ևս 12 մարդ է զոհվել՝ վաղը ԱՄՆ միջնորդությամբ մեկնարկող բանակցությունների շեմին։ Ըստ երկրի առողջապահության նախարարության՝ զոհերի թվում երկու երեխա կա։
Իսրայելական կողմը պնդում է, որ թիրախավորում է հարավային Լիբանանում տեղակայված «Հեզբոլա»-ի ահաբեկիչներին՝ հորդորելով տեղի բնակիչներին լքել մոտ մեկ տասնյակ քաղաքներ ու գյուղեր։
Հիշեցնենք՝ ԱՄՆ միջնորդությամբ կնքված հրադադարը սկզբում հայտարարվել էր տասն օրով, ապա երկարաձգվել երեք շաբաթով. ժամկետը պետք է լրանա այս շաբաթվա վերջին։
ԱՄՆ Պետդեպարտամենտը հաղորդել է, որ վաղվանից երկօրյա բանակցություններ է անցկացնելու՝ «համապարփակ խաղաղության և անվտանգության համաձայնագրի հասնելու համար»: