|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների կապակցությամբ ապրիլի 24-ին՝ ժամը 8:30-ից 22:00-ը կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից, հետևյալ երթուղիներով՝
հ.1 եթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ - Արգիշտիի – Իտալիայի - Խորենացու - Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան:
Հետադարձը՝ Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ - Հաղթանակի կամուրջ - Աթենքի փողոց - «Հրազդան» մարզադաշտ:
Հ. 2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Ծիծեռնակաբերդի խճուղի- Քըրք Քըրքորյան - Կիևյան փողոցներ - մետրոպոլիտենի «Բարեկամություն» կայարան: Հետադարձը՝ նույն ուղեգծով: