կարևոր
748 դիտում, 1 ժամ առաջ - 2026-02-01 13:13
Հասարակություն

Հայր Հովհաննեսն Իզմիրլյան ԲԿ-ում պատարագ է մատուցել. Միքայել Սրբազանը պատարագին մասնակցել է հիվանդասենյակից

Հայր Հովհաննեսն Իզմիրլյան ԲԿ-ում պատարագ է մատուցել. Միքայել Սրբազանը պատարագին մասնակցել է հիվանդասենյակից

Իզմիրլյան բժշկական կենտրոնում մատուցվել է Սուրբ և Անմահ պատարագ` ձեռամբ Հայր Հովհաննես Թորգոմյանի և մասնակցությամբ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, բժշկական կենտրոնի բուժառուների ու կենտրոնի անձնակազմի, այս մասին հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Պատգամավորը նշել է, որ ապօրինի հետապնդումների ենթարկվող Միքայել Սրբազանը շաբաթներ առաջ վիրահատության է ենթարկվել և այս պահին գտնվում է հիվանդանոցում ու պատարագին հետևում/մասնակցում էր հիվանդասենյակից:

«Հուսով եմ, որ Շիրակի թեմի առաջնորդի մասնակցությամբ հաջորդ պատարագին կմասնակցեմ ոչ թե հիվանդանոցում կամ կալանավայրում, այլ՝ նրա առաջնորդած թեմի եկեղեցիներից մեկում»,- հավելել է Աբրահամյանը։