|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Օրումեջ սպանություններ են` զույգերով, փողոցում, դաշտերում, Եկեղեցում, տո էլ ինչ անհավանական ձև ու տեղ կա` փորձում են:
Չես հասկանում, թե ուր են ՆԳՆ-ն, քննչականը, դատախազությունն իրենց ղեկավարներով:
Փարաքարն էլ չեմ ասում. արդեն սերիական հանցագործությունների է վերածված` սպանություններ, «ռազբոռկաներ», թշնամության խորացում ու կողքից նայող իրավական համակարգ:
Մեկը մի բաժնի պետ է հանում, մյուսը` մի վարչության պետ, երրորդին տեղափոխում են, իսկ համակարգի առաջին դեմքերը միայն բանծիկ կտրելու, մեդալներ բաժանելու, նոր ծառայողականներ ստանալու արարողություններին են մասնակցում:
Ամենակարևորը` անհոգ, ինքնագոհ, ինքնահավան, կարծես այս ամենն իրենց պատասխանատվության դաշտում չէ»: