Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Ահմադ Շարաան երեքշաբթի Դամասկոսի Ժողովրդական պալատում ընդունել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի գլխավորած ռուսական բարձրաստիճան պատվիրակությանը, հաղորդում է Sana-ն:
Երկու երկրների միջև բանակցությունները վերաբերել են երկուստեք շահերից բխող տարբեր ոլորտներում համագործակցության ամրապնդմանը և երկկողմ հարաբերությունների զարգացման ուղիներին։
Ըստ լրատվամիջոցների՝ Նովակի հետ հանդիպման ժամանակ Սիրիայի արտաքին գործերի նախարար Ասաադ Հասան Շաիբանին ակնարկել է երկրի տապալված նախկին նախագահ Բաշար Ասադի կառավարման շրջանի մասին՝ նշելով, որ նախորդ ռեժիմից ժառանգել են ծանր դոսյեներ, «հիմնականում՝ քիմիական զենքի դոսյեն, որը պղծել է Սիրիան»։
Նա նաև պատմել է Ռուսաստանի հետ «խոր» հարաբերությունների մասին։
Շաիբանին նշել է, որ Սիրիան ողջունում է Ռուսաստանի հետ համագործակցությունը վերակառուցման, էներգետիկայի, գյուղատնտեսության և առողջապահության
«Որքան կայուն լինի Սիրիան, այնքան շատ համագործակցության հնարավորություններ կբացվեն բոլորի համար, որքան թույլ լինի, այնքան մեծ կլինի քաոսի և ահաբեկչության հավանականությունը։ Սիրիայի նոր ուղուն Ռուսաստանի հստակ աջակցությունը մեր երկրի և ամբողջ տարածաշրջանի շահերից բխող քայլ կլինի»,- հավելել է նախարարը։
Ըստ նրա՝ Դամասկոսը «փնտրում է ազնիվ գործընկերներ, և այս բանակցությունների հաջողությունը նոր ազդանշան է, որ Սիրիան և Ռուսաստանը ունակ են կառուցելու ինքնիշխանության, արդարության և փոխադարձ շահերի վրա հիմնված հարաբերություններ»։
Ալեքսանդր Նովակն իր հերթին հաստատել է իր երկրի աջակցությունը Սիրիայի միասնության և կայունությանը՝ հայտնելով Մոսկվայի պատրաստակամությունը՝ օգնելու վերականգնել և ամրապնդել տնտեսական համագործակցությունը՝ ակտիվացնելով համատեղ կառավարական կոմիտեի աշխատանքը, որն անցյալում ապացուցել է իր արդյունավետությունը։
Նովակը շեշտել է, որ ռուս-սիրիական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, և որ իր երկիրը հույս ունի այդ հարաբերությունների շարունակության՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ Նա նաև շեշտել է ռուս-արաբական գագաթնաժողովին մասնակցելու նպատակով նախագահ Ահմեդ Շարաայի Մոսկվա կատարելիք այցի կարևորությունը՝ այն անվանելով երկկողմ հարաբերությունները զարգացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու հնարավորություն։
Նովակը հայտնել է Մոսկվայի մտահոգությունը Իսրայելի հարձակումների և Սիրիայի հարավ-արևմուտքում որոշ տարածքների բռնազավթման, ինչպես նաև սիրիական որոշ համայնքների դեմ բռնության ալիքների վերաբերյալ՝ ընդգծելով, որ այդ գործողությունները ապակայունացնում են իրավիճակը երկրում և տարածաշրջանում։