|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ին կայցելի Ադրբեջան: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը:
Այցը տեղի կունենա մայիսի 28-ին՝ Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ։ «Այդ առումով, սպասվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակում կկազմակերպվի երկու երկրների միջև հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային արդիական իրադարձությունների վերաբերյալ», -հավելել է նա։
Բացի դրանից, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ տեղի կունենա «Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի» երկրորդ հանդիպումը։
Այցի շրջանակում Էրդողանը կմասնակցի նաև Լաչինի միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։