|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվի Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա–Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով: Փոփոխությունն իրականցվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում»,-ասված է հայտարարության մեջ: