|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Սիսիանի Աշոտավան համայնքում այս պահին ընթանում է Սյունիքում ապրիլի 25-ին մահացած ժամկետային զինծառայող Արթուր Ավետիսյանի հուղարկավորության արարողությունը: Այս մասին NEWS.am֊ին հայտնել են համայնքից:
Արթուր Ավետիսյանը բանակ էր զորակոչվել 9 ամիս առաջ, տան միակ որդին էր, մեկ քույր ունի։
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ապրիլի 25-ին Սյունիքի մարզի ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ նախնական տվյալների՝ իրեն ամրակցված ինքնաձիգից ստանալով հրազենային վնասվածք՝ մահացել է։ Դեպքի առնչությամբ քրեական վարույթ է հարուցվել: