|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Կիևը չի պահպանել Զատկի հրադադարը, որին ավելի վաղ համաձայնել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությունը, որում հույս են հայտնել, որ Զատիկից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարը կերկարաձգվի։
«Բայց այն Կիևի ռեժիմի կողմից չի պահպանվել նաև Զատիկի ժամանակ: Ընդ որում, հրադադարը խախտելու համար օգտագործվել է ամերիկյան HIMARS զենք», - գրել է դիվանագետը Telegram-ի իր ալիքում:
Զախարովան նշել է, որ սա ոչ թե պատահականություն է, այլ օրինաչափություն։
«Չէ որ վառելիքաէներգետիկ համալիրի վրա հարձակումների մորատորիումի ժամանակ Զելենսկին, ով համաձայնել էր դրան, թիրախավորված հարվածում էր քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքներին», - ընդգծել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Զատկի տոնակատարությունների ընթացքում հրադադար էր հայտարարել։ Հրադադարը սկսվել է ապրիլի 19-ին՝ ժամը 18:00-ից և տևել մինչև ապրիլի 21-ի կեսգիշերը։