|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Հրապարակ»-ը գրում է․ Շաբաթ օրը Արցախի ներկայացուցչությունում Արցախի պատգամավորները հանդիպել են Արցախի հարցերով հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանի հետ, որը վերջերս է վերադարձել արտերկրից, որտեղ միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպումներ են եղել արցախցիների իրավունքների, հատկապես՝ վերադարձի հարցով։
Մեզ պատմեցին, որ Օսկանյանն այս անգամ բավականին ոգեւորված է վերադարձել, ասել է, որ աշխատանքներն արդյունք են տալիս, վկան՝ Շվեյցարիայի Դաշնային խորհրդի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին բանաձեւի ընդունումը, Կանադայից հնչած հայտարարությունները։ Վարդան Օսկանյանը կարեւորել է ինչպես ՀՀ իշխանությունների, այնպես էլ արցախցիների ակտիվությունը եւ հուսադրել, որ հայրենասեր իշխանություն ունենալու դեպքում իրավիճակը բոլորովին այլ կարող է լինել։