Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նախօրեին տեղի ունեցած Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարեկան 24-րդ համաժողովը, որին մասնակցել են տեխնոլոգիական ոլորտի 300-ից ավելի ներկայացուցիչ, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և կրթական հաստատությունների ղեկավարներ,ամենամեծն է եղել մինչ այս տեղի ունեցած համաժողովներից։ Համաժողովին ներկա են եղել նաև ՀՀ կառավարության, Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված արտակարգ և լիազոր դեսպաններ, ինչպես նաև միջազգային գործընկերներ:
Քննարկվել են Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգի ներկա իրավիճակը, զարգացման ուղիները և ոլորտի հիմնական մարտահրավերները։ Համաժողովի ընթացքում անցկացվել են Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահի և խորհրդի անդամների ընտրությունները, որոնց արդյունքում ԱՏՁՄ նախագահ է վերընտրվել Team ընկերությունների խմբի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
Նա նշել է, որ միության ստեղծման առաջին օրվանից հիմնական նպատակը ոլորտի զարգացումն է եղել, բոլոր քայլերն ուղղվել են դրան: Եսայանը նաև հավելել է, որ շարունակելու են զարգացնել արդեն իսկ գործող նախագծերը, մեծ քայլերով գնալու են «Արմաթի» զարգացման՝ նոր «Արմաթ»-ների բացման, ինչպես նաև գործող «Արմաթ»-ների վերազինման ճանապարհով: Ուշադրության կենտրոնում է մնալու «ԴիջիԹեքը»՝ բարձրացնելով արդեն իսկ սահմանած նշաձողն ու ներգրավելով միջազգային ընկերությունների։