|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
2024 թվականի սահմանազատման օրերին Կիրանց գյուղի հայտնի հացատան ներսում ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները հսկում էին կասկածելի անձանց, որոնց ինքնությունը մինչ օրս մնում է անհայտ։ 8 ամիս անց նույն հացատնից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա տեղադրվել է Ադրբեջանի դրոշը։ Այսօր, տարածքը, ճանապարհը և հացատունը գտնվում են ադրբեջանական դիտակետի անմիջական վերահսկողության տակ։
Կիրանցի հացատանը սրճող կասկածելի հյուրերի շուրջ առաջացած հարցերը մնացին անպատասխան։ Այդ օրերի իրադարձությունների վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ այդպես էլ չհրապարակվեցին։
Այսօր, 8 ամիս անց, ադրբեջանական դրոշը տեղադրվել է Կիրանցի հացատնից քիչ հեռավորության վրա։ Տարածքը, ներառյալ ճանապարհը և օբյեկտը, ամբողջությամբ գտնվում են ադրբեջանական դիտակետի տակ։ Սա սահմանազատման գործընթացի ընթացքում ի հայտ եկած նոր սպառնալիքի ակնհայտ օրինակ է։
Իսկ անհայտ մնացած հարցերը և կասկածելի հանգամանքները բազմաթիվ են. ովքե՞ր էին հացատանը գտնվող կասկածելի անձինք, ինչո՞ւ այդ օրերին ԱԱԾ-ն ձեռնարկեց հսկողության հատուկ միջոցներ, կա՞, արդյոք, այս իրադարձությունների և ադրբեջանական դրոշի տեղադրման միջև կապ:
Մանրամասն՝ տեսանյութում