կարևոր
682 դիտում, 14 ժամ առաջ - 2024-12-26 11:18
Աշխարհ

Սիրիայում իրագործվել է վաղուց մշակված ծրագիր

Սիրիայում իրագործվել է վաղուց մշակված  ծրագիր
Սիրիայում Բաշար Ասադի իշխանության տապալումը 11 օրվա ընթացքում դեռ տարակուսանքներ է առաջացնում։ Օր օրի աճում են հարցեր։ Ահա թե ինչ է տեղի ունեցել վերջին շաբաթվա ընթացքում գլխապտույտ արագությամբ եւ հեշտությամբ:

Հայաթ Թահրիր աշ-շամի ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Դամասկոսի վարչակազմը։ Թուրքիան առաջին երկիրն էր, որը ճանաչեց ՀԹՇ իշխանությունը եւ իր դրոշը բարձրացրեց Դամասկոսի դեսպանատան վրա: Սակայն Անկարան նրանց ահաբեկչական խմբավորում է համարում։ Բացի այդ, ՄԱԿ-ը եւ ԱՄՆ-ը նրանց ներառում են նաեւ ահաբեկիչների ցուցակում: Բայց դա այլեւս նշանակություն չունի: Մարդիկ տեսել են՝ «ահաբեկչության» սահմանումը կարող է փոխվել մեկ գիշերվա ընթացքում, եթե դա պահանջվի շահերի կողմից:

Դամասկոսի նոր ռեժիմը խոստացել է ժողովրդավարություն, փոքրամասնությունների իրավունքներ եւ ապրելակերպի հարգանք: Դպրոցները, խանութները, բանկերը մի քանի օրում բացվեցին։ Հյուսիս-արեւելքում քրդերի կողմից վերահսկվող տարածքի հետ նոր սահմանը նշվել է որպես Եփրատ գետ։

Իսկ Իսրայելը գործեց այնպես, կարծես սպասում էր, թե ինչ կլինի, բուֆերային գոտի հաստատեց Գոլանի բարձունքների եւ Դամասկոսի միջեւ եւ ոչնչացրեց Սիրիայի ողջ ռազմական ենթակառուցվաքը:

Այն, ինչ տեղի ունեցավ ՀՓՇ վարչակազմի կառավարման առաջին ուրբաթ օրը (ուրբաթը հատուկ ժամանակ ունի մահմեդկանների համար), գործնականում բացահայտեց նոր ռեժիմի երկընտրանքը: Երեկոյան, երբ ժամանակավոր վարչապետ Մուհամմեդ ալ-Բաշիրը քարոզ էր կարդում մզկիթում, Դամասկոսի փողոցներում հրավառություն էր կազմակերպվել: Եվս մեկ միջադեպ, որը վրիպում է ուշադրությունից. ՀՓՇ ուժերը այրել են նախկին նախագահ Հաֆեզ Ասադի գերեզմանը: Գուցե ռեժիմի տապալումն ու նոր ռեժիմի հաստատումը, ինչպես նաեւ նախորդ առաջնորդների արձանների քանդումը կարելի է նորմալ համարել, բայց գերեզմանների դիակիզումը կարեւոր փաստ է, քանի որ դա վկայում է մտադրությունների մասին: Նույն օրը Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիայի ազգային բանակի ուժերը նաեւ այրել են Մանբիջի ամենամեծ քաղաքային գրադարանը:

Թուրքիայի դիրքորոշումը Սիրիայում շատ հստակ է 2011 թվականից ի վեր։ Նա աջակցել է ընդդիմությանը, նրան զենք է տվել եւ ռազմական պատրաստություն անցկացրել։ Նա օգտագործել է իր ողջ հզորությունը Հյուսիսային Սիրիայում քրդական գերիշխող ներկայությունը վերացնելու հմար, որին քրդերն անվանում են «Ռոջավա»: Հենց դրա համար էլ իրականացվել են «Եփրատի վահան» (2016), «Ձիթենու ճյուղ» (2018) եւ «խաղաղության աղբյուր» (2019) գործողությունները: Քայլեր ձեռնարկելով այն բանից հետո, երբ ՀՓՇ-ն գրավեց Հալեպը, Թուրքիայի կողմից աջակցվող Սիրիայի ազգային բանակը արագորեն վերահսկողություն հաստատեց Եփրատ գետից արեւմուտք: Թուրքիան ոգեւորված նմանատիպ գործողություն ձեռնարկեց Եփրատի արեւելքում գտնվող քրդական կառվարության դեմ, երբ Իսրայելը հաղթահարեց Գոլանի բարձունքները եւ ամրապնդվեց Դամասկոսում: Հենց դա է պատճառը, որ հինգշաբթի երեկոյան ԱՄՆ պետքարտուղար Բլինկենի անսպասելի այցն Անկարա:

ԱՄՆ-ի աջակցությամբ ստեղծված Սիրիայի դեմոկրատական ուժերը եւ նրանց Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները Թուրքիայի կողմից դիտարկվում են որպես «ահաբեկչական կազմակերպություններ»: ԱՄՆ-ը ՀՓՇ-ին դիտարկում է որպես սիրիայի դեմոկրատական ուժերի դեմ պայքարում ամենաարդյունավետ դաշնակիցը: ԴԱԻՇ-ի ճամբարները գտնվում են քրդական շրջանի կենտրոնում, այնտեղ ապրում են տասնյակ հազարավոր մարդիկ:

մազլում աբդիի (իսկական անունը՝ ֆարհատ աբդի շահին) գլխավորած Սիրիայի դեմոկրառական ուժերը բաց է Դամասկոսի նոր վարչակազմի հետ համագործակցության համար: Այն չի թաքցնում, որ Անկարայի հետ շփվում է ԱՄՆ-ի միջոցով։ Բայց առայժմ դա միակողմանի շփում է: ԴԱԻՇ-ի դեմ պայքարը ԱՄՆ-ի միակ նպատակը չէ։ Հենց այս փուլում էր, որ նավթով հարուստ տարածաշրջանի վերահսկողությունը, ինչպիսին է Դեյր էզ Զորը, խլվեց քրդերից եւ հանձնվեց ՀՓՇ-ի վերահսկողությանը։ Սիրայի դեմոկրատական ուժերը պարզապես Դեյր Զորից չեն հեռացել։ Նրանք ստիպված են եղել հրաժարվել Հալեպի, Թել Ռիֆատի եւ Մանբիջի քրդական թաղամասերից։ Քրդերը հիմա լրջորեն մտածում են, թե ինչպես կարող են այդ կորուստներն առավելության վերածել եւ ջանքեր են գործադրում։ Բլինկենի Անկարա այցից մի քանի ժամ առաջ Ազգային հետախուզական վարչության տնօրեն Իբրահիմ Քալընը շրջել է Դամասկոսում ՀԹՇ-ի  առաջնորդ ահմեդ հւսեյն ալ-շարայի պաշտոնական մեքենայով: Ղեկին եղել է ՀՓՇ առաջնորդը։ Բլինկենի Անկարային լքելուց անմիջապես հետո արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարեց Դամասկոսում դեսպանատան աշխատանքի մեկնարկի մասին:

Վերջին երկու իրադարձությունները կարեւոր են. Թուրքիան շատ արագ հավանություն տվեց Սիրիայի նոր վարչակազմին: Իբրահիմ Քալընը վտանգեց իր ամբողջ իրավիճակը, նստեց ՀՓՇ առաջնորդի մեքենն եւ փորձեց տպավորություն թողնել նրա վրա իր արաբերեն լեզվով: Նույն օրը համացանցում հայտնված տեսաուղերձում ՀՓՇ առաջնորդը խոստացել է. «քուրդ ժողովուրդը Սիրիայի մի մասն է, իմ կառվարությունն ամեն ինչ կանի Աֆրինը եւ թուրքական զորքերի վերահսկողության տակ գտնվող Հյուսիսային մյուս շրջանները քրդերին վերադարձնելու համար»: Մեկ այլ տեսանյութում Սիրիայի դեմոկրատական բանակի ուժերն իրենց տարածք են տեղափոխում սիրիական բանակի զենիթահրթիռային մարտկոցները: Իսրայելը նրանց վրա չի կրակել։

 

Արիֆ Ասալըօղլու

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի