Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ավարտվեց Գյումրու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության գրասենյակում ավարտվեց քաղաքապետի ընտրությունների նախնական հաշվարկը, ըստ որի 253 ձայնով առաջատար է Սարիկ Մինասյանը, 220 ձայնով նրան հետևում է Դավիթ Առուշանյանը, մյուս թեկնածուները հավաքել են համեմատաբար քիչ ձայներ ՝ Լևոն Անանյան – 94 ձայն, Շավարշ Արամյան – 89 ձայն, Էմմա Բարսեղյան – 112 ձայն, Վահագն Մկրտչյան – 138 ձայն, Կարեն Սարուխանյան – 144 ձայն:
Հիշեցնենք, որ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնի համար ինքնառաջադրվել էին 7 թեկնածու՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Դավիթ Առուշանյանը, Կարեն Սարուխանյանը, ՄՍԾ Գյումրու տարածքային կենտրոնի տնօրեն Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը, Գյումրու ավագանու անդամ Շավարշ Արամյանը, 33-ամյա Լևոն Անանյանը, Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրացման բաժնի ավագ մասնագետ Էմմա Բարսեղյանը: