Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Գառնիկ Ստեփանյանի նախագահությամբ հրապարակեց Հայաստանի երրորդ հանրապետության առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի գործով վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը։ Այս մասին տեղեկանում ենք Վազգեն Մանուկյանի Ֆեյսբուքի էջից:
«Դատարանը մերժեց պաշտպանների ներկայացրած բողոքը՝ անփոփոխ թողնելով ս․թ․ հունիսի 13-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (դատավոր Վահե Միսակյան) կայացրած վճռը, որով Վազգեն Մանուկյանը մեղավոր է ճանաչվել և դատապարտել տուգանքի 400 հազար դրամի չափով։
Հիշեցնենք, որ Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301 հոդվածով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)
Մանուկյանի գործով պաշտպաններ Արամ Վարդևանյանն ու Էրիկ Ալեքսանյանը վերաքննիչ բողոք էին ներկայացրել՝ պահանջելով բեկանել մեղադրական վճիռը և կայացնել արդարացման վճիռ կամ գործն ուղարկել նոր քննության։
Պաշտպանների պահանջի հիմքում ընկած էր այն փաստարկը, որ սույն քրեական գործն ամբողջությամբ առնչվում է խոսքի ազատությանը, որի սահմանափակումը պետք է ենթադրի ծանրակշիռ հիմնավորումներ։ Մինչդեռ կայացված դատական ակտը չի ունեցել բավարար փաստարկներ ու հիմնավորումներ, գնահատված չի եղել իրավիճակի կոնտեքստը, հաշվի չեն առնվել հայտարարության հեղինակի՝ քաղաքական գործիչ լինելու հանգամանքը և այլ գործոններ, որոնք ամրագրված են ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով, ինչպես նաև միջազգային կոնվենցիաներով»,- նշված է գրառման մեջ։