կարևոր
535 դիտում, 1 օր առաջ - 2024-12-03 11:41
Աշխարհ

ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսն առայժմ իր աշխատանքնը շարունակում է Դամասկոսից

ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսն առայժմ իր աշխատանքնը շարունակում է Դամասկոսից

ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսն առայժմ իր աշխատանքը շարունակում է Դամասկոսից։ Այս մասին տեղեկանում ենք «Գանձասար» շաբաթաթերթից։

Հալեպում բախումների սաստկացումից հետո, երբ քաղաքն անցավ ընդդիմության վերահսկողության տակ, համայնքում նկատելի դարձավ, որ նախքան բախումները կսկվեին, ՀՀ Մարդասիրական խումբը մեկնել է Հալեպից, մեկնել է նաեւ ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսը։ Համայնքի պատասխանատու մարմինները տեղյակ չէին նրանց մեկնումի մասին, ինչը մտահոգություն է առաջացրել համայնքի զավակների եւ պատասխանատուների մոտ։ Մամուլում մեր կողմից հնչեցրած մտահոգություններից հետո՝ ՀՀ Հալեպի գլխավոր հյուպատոսը կապ հաստատեց համայնքի պատասխանատուների հետ եւ տեղեկացրեց՝ նախքան բախումներն արդեն իսկ մեկնել էր Դամասկոս՝ իր հավատարմագրերը հանձնելու, ինչից հետո դեպի Հալեպ ճանապարհը փակվել է, եւ գլխավոր հյուպատոսն իր աշխատանքը շարունակում է Դամասկոսից։

Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը սիրիական տագնապի ամենից բուռն տարիներին անգամ սերտ գործակցություն է ունեցել Հալեպի հայ համայնքի հետ։ Այս ծանր հանգրվանում եւս, ինչպես նախորդ տարիներին, Հալեպի հայ համայնքը ՀՀ Գլխավոր Հյուպատոսության հետ գործակցաբար կարեւոր աշխատանք ունի՝ հասնելու համայնքի կարիքներին եւ նպաստելու նրա անվտանգությանն ու գոյատեւմանը։