կարևոր
7876 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-11-10 15:17
Տարածաշրջան

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքվում կմասնակցի COP29-ին

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքվում կմասնակցի COP29-ին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 11-13-ը կմասնակցի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովին (COP29), որը կանցկացվի Բաքվում։ Այս մասին հաղորդում են Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի ծառայությունից։

Համաժողովի մասնակիցներին կընդունեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտիերեսը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։

Բաքու կատարած այցի շրջանակներում Վրաստանի վարչապետն անձնական հանդիպում կունենա ԱՀ նախագահի հետ։

Նախատեսվում է, որ Իրակլի Կոբախիձեն ելույթ կունենա COP29 առաջնորդների գագաթնաժողովում, ինչպես նաև կլոր սեղանների ձևաչափով պանելային քննարկումներ տարբեր թեմաներով։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը կենտրոնանալու է կլիմայի ազդեցության գնահատման վրա թե՛ մարդկանց, թե՛ տնտեսական կյանքի վրա: Ղեկավարները քննարկում են արտանետումների նվազեցմանն ուղղված գործնական քայլերը, առանց որոնց անհնար կլինի խուսափել գլոբալ տաքացման լուրջ հետևանքներից։

Վրաստանի վարչապետը COP29-ին կմասնակցի պատվիրակության հետ, որի կազմում են առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին և կառավարության վարչակազմի ղեկավար Լևան Ժորժոլիանին։

Հիշեցնենք, որ աշխարհասփյուռ հայությունն այս օրերին համաժողովի մասնակիցներից պահանջում է ճնշում գործադրել ցեղասպան Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս ազատ արձակի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու Բաքվում ապօրինի պահվող անձանց, դադարեցնի հայկական մշակութային արժեքների ոչնչացումը Արցախում և ապահովի բռնագաղթված արցախահայության` հայրենիք վերադարձի իրավունքը։