Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ տեղեկացանք, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ու հրաժեշտ տվել աշխատակազմին։ Մեր աղբյուրներն ասում են, որ Բաբինյանի փոխարեն վարչական շրջանի ղեկավար կարող է նշանակվել Աջափնյակի նախկին փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը, որը հանրությանն առավել հայտնի է զոհվածների ծնողների հետ ունեցած աղմկահարույց միջադեպից, երբ 2022-ին երթ անող ծնողներին «փնթիներ» էր անվանել։ 2022-ին նա Աջափնյակ վարչական շրջանի փոխթաղապետն էր։
Որպեսզի ապացուցի, որ ինքը ծնողներին փնթի չի ասել, դիմեց դատարան` ընդդեմ հրապարակումն արած լրագրող Լիա Սարգսյանի, սակայն դատարան եկած ծնողները ցուցմունք տվեցին, որ նման բան ասել է, եւ դատարանը մերժեց նրա հայցը: Նոր թաղապետի մի քանի թեկնածուներ են քննարկվել, սակայն ՔՊ-ական աղբյուրն ասում է, որ կանգ են առել Սերոբ Սարգսյանի վրա՝ որպես ՔՊ-ի հավատարիմ կամակատարի։ Կամսար Բաբինյանը թաղապետ նշանակվելուց անմիջապես հետո Սերոբ Սարգսյանին հեռացրել էր պաշտոնից, հիմա նա, փաստորեն, փորձում է վերադառնալ»։