|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Թուրքիայի Սաքարիա նահանգում՝ երկրի հյուսիս-արևմուտքում, մակարոնեղենի գործարանում պայթյուն է տեղի ունեցել. տուժել է 20 մարդ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը։
«Անատոլիական մայրուղու Հենդեք վճարովի ավտոմայրուղու վրա գտնվող մակարոնեղենի գործարանում պայթյուն է տեղի ունեցել՝ չպարզված պատճառներով։ Պայթյունից հետո գործարանում հրդեհ է բռնկվել», - հայտնել Է հեռուստաալիքը։
Նախնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով տուժել է 20 մարդ, հետևում է հեռուստաալիքի հաղորդագրությունից:
Հրշեջ բրիգադները շարունակում են պայքարել գործարանում բռնկված հրդեհի դեմ։