Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը պաշտոնին նշանակվել է 2020 թվականի ապրիլի 13-ից: Նա անշարժ գույքի, եկամուտների, ծախսերի եւ շահերի մասին հայտարարագիրը ներկայացրել է 2024 թվականի մայիսի 31-ին:
Փոխնախարարը պաշոնապես հայտարարագրել է, որ 2022 թվականին գնման եղանակով ձեռք է բերել բնակարան Երեւանի բազմաբնակարան շենքերից մեկում, ինչը հաշվետու տարվա վերջում պահպանվել է:
Քրիստինե Ղալեչյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նա չունի տրանսպորտային միջոց: ՏԿԵՆ-ի տեղակալի բանկային հաշիվների մնացորդներից մեկը տարվա սկզբում եղել է զրոյական վիճակում, իսկ տարվա վերջում դարձել է 66.180 դրամ: Մյուսը 285.345 դրամ է եղել, որը տարվա վերջում դարձել է 1 մլն 398 հազար դրամ: Ղալեչյանի՝ հաշվետու տարվա եկամուտը կազմել է 15 մլն 800 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրության գումարն է:
Հիշեցնենք, որ Քրիստինե Ղալեչյանը «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրն էր ղեկավարում. նա «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի պաշտոնակատարն է, եւ, ըստ տարբեր տեղեկությունների, նախարարությունում այնքան էլ ընդունված կերպար չէ: Ավելին՝ հաճախ կոնֆլիկտներ է ունենում իր տարբեր աշխատակիցների հետ, որոնք նախարարին բողոքում են տեղակալի պահվածքից»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։