|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
«Ազատության» դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելն առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ։ Հայտնում է կայքը:
«Առանձին, բայց լավ հանդիպումներ էին», - «Ազատության»-ն ասել է բանակցություններին մոտ կանգնած դիվանագետներից մեկը։
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Լոնդոնում մասնակցում են Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։ Ավելի վաղ Երևանն ու Բաքուն միմյանց մեղադրեցին ղեկավարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումը տապալելու համար։
Եվրոպայի խորհրդի ղեկավարի միջնորդությամբ նախորդ հանդիպումն անցած ամռանն էր Բրյուսելում։ Միշելն անկեղծ ու բովանդակային էր գնահատել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների այդ բանակցությունները։
Աղբյուրը՝ Azatutyun.am