կարևոր
3166 դիտում, 4 ամիս առաջ - 2024-06-07 19:02
Աշխարհ

Ադրբեջանում ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի շինծու գործով դատավարությունը

Ադրբեջանում ընթանում է Ռաշիդ Բեգլարյանի շինծու գործով դատավարությունը

Ադրբեջանում սկսվել է Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանի վերաբերյալ շինծու գործով դատավարությունը։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այսօր Սաբունչիի շրջանային դատարանում Ֆիզուլիի ռազմական դատարանի դատավոր Ալի Սուլեյմանովի նախագահությամբ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հրապարակվել են հետաքննության փաստաթղթերը։

Հիշեցնենք՝ ադրբեջանցիները քաղաքացիական անձ հանդիսացող, 1962թ. ծնված Բեգլարյանին մեղադրանում են իբրև «սահմանն ապօրինի հատելու», ինչպես նաև «Խոջալուի ցեղասպանության» գործի շրջանակներում։

Նա 2020թ. պատերազմի հետևանքով տեղահանվել է Շուշի քաղաքից, իսկ վերջին օրերին գտնվում էր Շուշիի շրջանի Հին շեն գյուղում:

Ավելի ուշ Արցախի Հանրապետության դատախազությունը տարածել էր հաղորդագրություն, ըստ որի՝ օգոստոսի 1-ին՝ ժամը 17-ի սահմաններում, ԼՂ Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղի բնակիչ Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանը Շուշիի շրջանի Հին Շեն գյուղից ոտքով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կապն ապահովող Լաչինի միջանցքի Հակարիի կամրջին Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի պահանջների խախտմամբ տեղադրված հսկիչ-անձնագրային կետը շրջանցելով՝ ՀՀ գնալու ճանապարհին, Ադրբեջանի Հանրապետության անհայտ զինծառայողների կողմից ըստ ազգային պատկանելության, Ռ. Բեգլարյանի կամքին հակառակ, բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է, ինչին հետևել է վերջինիս անհետանալը։