Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.16 |
EUR | ⚊ | € 422.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6495 |
GBP | ⚊ | £ 505.97 |
GEL | ⚊ | ₾ 141.47 |
Գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի պատճառով այս պահին դադարեցված է Ալավերդի, Ախթալա, Այրում քաղաքների, Հաղթանակ, Դեղձավան, Հաղպատ, Նեղուց, Շնող, Թեղուտ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Լճկաձոր, Ճոճկան, Այրում Մեծ եւ Փոքր գյուղերի ջրամատակարարումը։ Հայտնում է Վեոլիա ջուրը:
Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, և այս պահին ջրատարին մոտենալ կամ որևէ այլ աշխատանք կատարել հնարավոր չէ։ Տեղեկացնում ենք նաև, որ վարարումների հետեւանքով խնդիրներ են առաջացել նաև Դիլիջան քաղաքում, որի մի հատվածում ևս դադարեցված է ջրամատակարարումը։ Քաղաքներում և գյուղերում ստեղծված իրավիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք։