Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի ամերիկյան համալսարանում մի քանի օր առաջ կազմակերպեցինք քննարկում Գեղամ Ստեփանյանի, Արա Ղազարյանի և Սիրանուշ Սահակյանի մասնակցությամբ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը:
«Հայաստանի ամերիկյան համալսարանում մի քանի օր առաջ կազմակերպեցինք քննարկում Գեղամ Ստեփանյանի, Արա Ղազարյանի և Սիրանուշ Սահակյանի մասնակցությամբ։ Քննարկումը վարում էր Ադելաիդա Բաղդասարյանը։ Անդրադարձանք Արցախի նկատմամբ 2023թ. սեպտեմբերյան զինված հարձակումների ընթացքում ադրբեջանական՝ Արցախում քաոս առաջացնելու ռազմավարությանը, Արցախից բռնի տեղահանվածների վերադարձի իրավունքին, Ադրբեջանում կամայական անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատ արձակման խնդիրներին։ Հայաստանի սահմանային անվտանգությանը վերաբերող հարցերը ներկայացվեցին Սյունիքի Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղի օրինակով, որ ցույց է տալիս, թե որքան կենսական կարևոր է ադրբեջանական զինված ծառայողների հեռացումը Հայաստանի տարածքից ու մեր համայնքների մոտից առհասարակ։
Քննարկումներին մասնակցեցին նաև համալսարանի ուսանողներ, դասախոսներ, ոլորտի մասնագետներ։
Միջոցառումը կազմակերպված էր Հայաստանի ամերիկյան համալսարանի Հումանուտար և հասարակական գիտությունների ֆակուլտետի մարդու իրավունքների և սոցիալական արդարության, ինչպես նաև իրավագիտության մագիստրոսական ծրագրերի շրջանակում։
Ավելին` այստեղ: