|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Բրյուսել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Փաշինյանի այցն աշխատանքային է: Նա մարտի 21-ին կմասնակցի Միջուկային էներգիայի անդրանիկ գագաթնաժողովին:
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունն ավելի վաղ հայտնել էր, որ սա լինելու է ատոմային էներգետիկային նվիրված երբևէ առաջին գագաթնաժողովը։ Գագաթնաժողովը համախմբելու է աշխարհի տարբեր երկրների առաջնորդների՝ ընդգծելու ատոմային էներգետիկայի դերը գլոբալ խնդիրները լուծելու հարցում։ Գագաթնաժողովը համանախագահելու են Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին և Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն։
Հավելենք, որ Բրյուսելում նաև նախատեսված են Նիկոլ Փաշինյանի երկկողմ հանդիպումները արտերկրի գործընկերների հետ: