Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Հրապարակի» ակտիվ ընթերցողներից մեկը կապվեց մեզ հետ եւ ասաց, որ քիչ առաջ իրեն զանգահարել են անծանոթ համարից ու հեռախոսային հարցում արել` իրեն մի շարք հարցեր ուղղելով:
Մասնավորապես, հարց են տվել, թե ո՞ւմ եք համարում Ղարաբաղի հարցում մեղավոր եւ առաջարկել են կոնկրետ տարբերակներից ընտրել մեկը` տարբերակները եղել են. ՀՀ կառավարությունը, բանակը, ԱՄՆ-ն, ՌԴ-ն:
Հարցրել են, թե ինչպե՞ս եք վերաբերվում տարբեր անվտանգային կառույցներին եւ պետություններին եւ թվարկել են. ԱՄՆ, ՌԴ, Չինաստան, Իրան, կառույցներից` ՀԱՊԿ, ԵՄ, ՆԱՏՕ, Հաագայի դատարան:
Հաջորդ հարցը վերաբերել է, թե` ինչքանով եք վստահում ՀՀ տարբեր ինստիտուտներին. ՀՀ կառավարությանը, ԱԺ-ին, դատական համակարգին:
Հարց է եղել` վստահո՞ւմ եք արդյոք ՌԴ նախագահ Պուտինին:
Հարց են տվել նաեւ, թե ինչպես եք վերաբերվում հետեւյալ գործիչներին. Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Իշխան Սաղաթելյան, Ալեն Սիմոնյան:
Մեր ընթերցողը շատ զարմացած էր հարցադրումներից եւ հատուկ շեշտում էր, որ «գեղական հարցում էր` սոցիոլոգիայի հետ կապ չունեցող»:
Եւ վերջապես` մի հարց էլ են տվել, որն, ըստ մեր զրուցակցի, հարցման բուն նպատակն է հուշում. «Եթե առաջիկա օրերին ընտրություններ լինեն` ո՞ր կուսակցությանը կընտրեք»: Ընդ որում` այս հարցի դեպքում տարբերակներ չեն հուշել` առաջարկել են իր նախընտրած կուսակցության անունն ասի, առանց հուշելու:
Աղբյուրը՝ Hraparak.am
Արեգ Մարգարյան