07 12 2023
|
||
---|---|---|
EUR | ⚊ | 431.08 |
GBP | ⚊ | 493.7 |
GEL | ⚊ | 149.81 |
RUB | ⚊ | 4.38 |
USD | ⚊ | 402.99 |
Սեպտեմբերի 29-ի՝ ժամը 22:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 98,929 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։
Գորիսից մեկնած ավտոբուսներն արդեն Ստեփանակերտում են և որոշ ժամանակ անց կրկին կշարժվեն դեպի Գորիս։
Հիշեցնենք, որ ժամը 20։00-ի դրությամբ՝ Հակարիի կամուրջը հատել է 20,892 տրանսպորտային միջոց։
Վերջին տվյալներով՝ Արագածոտնի մարզում տեղակայվել է 1617 անձ, Արարատի մարզում՝ 6139, Արմավիրի մարզում՝ 2749, Գեղարքունիքի մարզում՝ 2398, Լոռու մարզում՝ 1404, Կոտայքի մարզում՝ 7078, Շիրակի մարզում՝ 1067, Սյունիքի մարզում 2094, Վայոց Ձորի մարզում՝ 1613, Տավուշի մարզում՝ 1237։