|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Միրիանա Սպոլյարիչ Էգերը քննարկել են առանցքային ուղղություններով հումանիտար գործունեությունը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում և Ուկրաինայում: Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային առանցքային ուղղություններով հումանիտար գործունեության հարցեր` ներառյալ ուկրաինական ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղում, Սուդանում, Աֆղանստանում և Սիրիայում տիրող իրավիճակը», - ասվում է հաղորդագրությունում։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՌԴ-ում ԿԽՄԿ-ի աշխատանքի ներկայիս պարամետրերին։
Հանդիպումը կայացել Է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում։