|
Փոխարժեքներ
07 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Արցախի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանական գերտեսչության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մի քանի ուղղություններով կրակել են ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Արցախի պաշտպանության նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 26-ի ժամը 22։35-ից նոյեմբերի 27-ի ժամը 08։37֊ն ընկած ժամանակահատվածում կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններիի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է հաղորդագրության մեջ: