|
Փոխարժեքներ
17 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.41 |
| EUR | ⚊ | € 419.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.3165 |
| GBP | ⚊ | £ 489.55 |
| GEL | ⚊ | ₾ 139.48 |
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 25-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի` Խուդյակով 1-212 համարների և 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ նրբանցքների, Ավան 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, Դ. Մալյան փողոցների անհատական տների, թիվ 12 պոլիկլինիկայի, թիվ 87 դպրոցի, թիվ 51 մանկապարտեզի, Հակահամաճարակային կենտրոնի, Շահինյան փող. 48-65 համարների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: