կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-16 09:19
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 5 ուղղություններով մեկնարկել են «Դիմադրություն» շարժման անհնազանդության ավտոերթերը

Մայրաքաղաքում 5 հասցեներից մեկնարկել են «Դիմադրություն» շարժման անհնազանդության ավտոերթերը՝ հայտնում է Yerkir.am-ը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ուշ երեկոյան նշեց հասցեները՝ Աշտարակի խճուղի` Կարմիր խաչի գրասենյակի դիմաց, Արտաշատի խճուղի` «Կոնտինենտալ»-ի դիմաց, Երևան-Աբովյան մայրուղի` «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ, Արգավանդի խճուղի` օդանավակայան տանող ճանապարհի գազալցակայանի մոտ, Արինբերդի խճուղի («Տեցի կռուգ»)։

Մինչ այդ՝ հանրահավաքի ժամանակ, նա հայտարարել էր․ «առավոտից՝ ժամը 8։00-ից, պետք է սկսենք անհանզանդության ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր։ Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ վաղը հանրահավաք չենք ունենալու, բայց ամբողջ օրվա ընթացքում պետք է շարունակենք անհնազանդության ակցիաները։ Իսկ երեքշաբթի օրն առավոտյան համարում եմ շատ կարևոր օր․ այդ օրը առավոտյան ժամը 8։00-ին պետք է ամբողջ մայրաքաղաքում տեղի ունենան անհնազանդության ակցիաներ․ առնվազն մենք պետք է ձևավորենք 80-100 խմբեր, ովքեր առավոտյան 8։00-ին՝ թողնելով իրենց գործը, աշխատանքը, առօրյա հոգսերը, պետք է դուրս գան փողոց։ Այն բազմաքանակ, տասնյակ հազարավոր հանրահավաքները, որ ունենում ենք երեկոյան, պետք է ունենանք առավոտյան, որպեսզի ամբողջ քաղաքը կասեցնենք։ Իսկ երեքշաբթի երեկոյան՝ 19։30-ին, տեղի է ունենալու հանրահավաք»։

Մանրամասն՝ տեսանյութում․