|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի այսօր ընդդիմության կազմակերպած հանրահավաքին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Թե որ ժամին, ինչ բանով, թող մնա ընթացքում կտեսնենք, միանշանակ»,- ասաց նա։
Նշենք, որ 16:00-ին Երեւանի Ֆրանսիայի հրապարակում կմեկնարկի մեծ հանրահավաքը:
Հանրահավաքին ներկա են «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր համակիրներով:
Հանրահավաքին միանալու մասին են հայտարարել «5165 շարժում» կուսակցությունը, «Ազատագրում» շարժման անդամները եւ բազմաթիվ այլ ուժեր ու կազմակերպություններ:
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արդեն միացել է Սարդարապատից երթով եկած խմբին: