Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախկին փոխվարչապետ, Երեւանի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Տիգրան Ավինյանն արդեն սկսել է ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը։ Վերջին օրերին նա ակտիվ հանդիպումներ է ունենում տարբեր անձանց եւ կուսակտիվի հետ։ Նախորդ օրն Էրեբունիում էր, մի քանի օր առաջ՝ Արաբկիրում, մեդալ էր շնորհում Տիգրան Մանսուրյանին եւ այլն։
ՔՊ-ական աղբյուրների փոխանցմամբ, Երեւանի ընտրությունները կարող են այս տարի կայանալ, գուցե անգամ՝ մինչեւ աշուն, քանի դեռ կուսակցությունը որոշակի ռեյտինգ ունի։ Բայց ՔՊ-ում այնքան էլ միանշանակ չի ընդունվում Ավինյանի թեկնածությունը՝ շատերը կարծում են, որ նա չի անցնի։
Ավինյանին դեմ է, մասնավորապես՝ Խաչատուր Սուքիասյանը, ով վիրավորված է Փաշինյանից, որ նա 33-ամյա Ավինյանին նախընտրել է իրենից։ Նա չի մոռացել, որ Ավինյանը բացահայտ քննադատեց ՔՊ-ին՝ Սուքիասյանին ԱԺ ցուցակ մտցնելու համար (բիզնեսը քաղաքականություն բերելու համար), եւ ինքն էլ դուրս գալով կառավարությունից՝ հրաժարվեց մասնակցել ընտրություններին։
Երեւանի քաղաքապետի պաշտոնին հավակնում է նաեւ գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, ով փորձում է բարձրացնել իր ռեյտինգը եւ ապացուցել, որ ինքն ավելի շատ ձայն կստանա, քան Ավինյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում