|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Ալագյազ-Արթիկ, Գնդեվազ-Ջերմուկ, Վարդաղբյուր-Մուսայելյան, Ալավերդի-Ջիլիզա ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևանի հատվածը, Վանաձոր-Դիլիջան ճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: