|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Մարտի 22-ին ժամը 21:55-ին ԱՀ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել Օդանավակայանի դիմացի ճանապարհահատվածում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի մասին:
Արցախի ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած հետաքննիչները և ճանապարհային ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 21:40-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Մ.Կ.-ն (ծնված 1993թ.) վարելով «Նիսան մարչ» ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության շրջանային բաժինը:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է երթևեկության բոլոր մասնակիցներին.
Հաշվի առնելով եղանակային պայմանները և ելնելով ստեղծված իրավիճակից, երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ ձմեռային անվադողերով, ցուցաբերել պատասխանատվություն և զգոնություն: