կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-15 17:52
Հասարակություն

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2022 թ․ երրորդ համարը

Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»ի 2022 թ․ երրորդ համարը

Համացանցի վրա մարտի 14-ից կարելի է գտնել «Դրօշակ»ի մարտյան համարը։ Պարբերականի այս նոր համարը լույս է տեսնում ՀՅԴ Ընդհանուր ժողովի ավարտից մի քանի օր անց, ուստի և տրամաբանական է, որ Դաշնակցության պաշտոնաթերթը կուսակցության կարևորագույն միջոցառմանն անդրադառնում է առաջնորդող հոդվածով։ «Դրօշակ»ը հրապարակել է նաև նորավարտ ժողովի ընդունած հայտարարությունը։

Ինչպես միշտ «Դրօշակ»ի ուշադրության առանցքում են Հայաստանի այսօրվա տագնապահարույց իրողությունները։ Առկա քաղաքական վիճակի, դրա ծագման ու բնույթի անատոմիան է ներկայացնում դիվանագետ, վերլուծաբան Վարդան Հակոբյանը՝ Հայաստանին պատուհասած, այսպես կոչված «Թավշյա հեղափոխության» նախադեպը տեսնելով գերմանական գումարներով Ռուսաստանում բոլշևիկյան հեղափոխություն իրականացրած Լենինի և խորհրդային միությունը խորտակման, ու անկախ Ռուսաստանը քայքայման եզրին հասցրած Գորբաչովի ու Ելցինի գործունեության մեջ։

Անդրադառնալով ազգային միասնության գաղափարին Վաչե Բրուտյանը ներկայացնում է այն ներքին ու արտաքին ազդակները, որոնք որոշակի նպատակներով պառակտել են հայության միասնականությունը։

Պատմաբան Արարատ Հակոբյանը Հայաստանի առաջին հանրապետության ակնառու գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի քաղաքական հայացքների լուսաբանմամբ քննության հարց է դարձնում հայության քաղաքական կողմնորոշումների (օրիենտացիայի) հարցը, ինչը կենսական խնդիր էր 100 տարի առաջ և այդպիսին է այսօր՝ գրեթե նույն աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի հոդվածի խորագիրը հուշում է, որ այն նվիրված է հայության համար կենսական հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հիմնահարցի՝ «Իրանի տարածաշրջանային շահերն ու հայկական գործոնը»։ «Դրօշակ»ի այս համարում ներկայացված են տարածաշրջանային ու աշխարհաքաղաքական բնույթի հետաքրքրություն ներկայացնող այլ հոդվածներ ևս։

Իհարկե այս թեմաներով չի սպառվում «Դրօշակ»ի մարտի համարի ասելիքը, ընթերցողը պաշտոնաթերթում կարող է գտնել հետաքրքրական այլ նյութեր ևս։

«Դրօշակ»ի 2022թ երկրորդ համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո:

Ներբեռնել համարը «Դրօշակ» թիվ 3, 2022թ