|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել 22 բելառուս պաշտոնյայի ու զինվորականների նկատմամբ, որոնք ԵՄ կարծիքով, նպաստում են իրենց երկրի մասնակցությանը Ուկրաինայում ՌԴ ռազմական օպերացիային: Համապատասխան նորմատիվ ակտերը չորեքշաբթի հրապարակվել են ԵՄ պաշտոնական ամսագրում:
Փաստաթղթում նշվում է՝ ելնելով իրավիճակի լրջությունից ու այն փաստից, որ Բելառուսը մասնակցում է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժմանը՝ թույլ տալով իր տարածքից ռազմական ագրեսիա, ԵՄ խորհուրդը կարծում է, որ սահմանափակումների ցուցակում առկա ֆիզիկական ու իրավաբանական անձանց թվին պետք է ավելացվի 22 անձ:
Պատժամիջոցների ցուցակում հիմնականում ընդգրկված են Բելառուսի ՊՆ և ԶՈՒ աշխատակիցներ: