կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-02-18 12:54
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր ազգը պիտի ոտքի կանգնի՝ Փաշինյանն է, ով է՝ հեռանան իշխանական դիրքերից․ արցախցիների ակցիան

Մեր ազգը պիտի ոտքի կանգնի՝ Փաշինյանն է, ով է՝ այս կառավարության անդամները պիտի նրանք հեռանան իշխանական դիրքերից՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող արցախցիներից մեկը։

Նրանք պահանջում են, որ Արցախի անվտանգությունը պահեն, որպեսզի ադրբեջանցիների օկուպացիայի տակ հայտնված բնակավայրերի բնակիչները գոնե վերադառնան ու հայկական մնացած բնակավայրերում ապրեն։

«Արդեն հույս չկա, որ Հադրութն ուՇուշին հետ կտան, մեր թշնամու հետ խաղաղ պայմաններում ապրելն անհնարին է, բայց գոնե Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը պահեն, որ գնանք՝ նոր բնակավայրեր են կառուցում, ինչ են անում, այդտեղ ապրենք։ Կամ էլ թող փախստականի կարգավիճակ տան»,-ասաց Հադրութի Ազոխ գյուղից բռնի տեղահանված պահեստազորի մայոր Արթուր Պողոսյանը։

Նրա համար անհասկանալի է՝ ինչպես Հադրութն ու Շուշին հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ այն դեպքում, որ մեր զորքը նվիրված կռվում էր։

Մեկ այլ արցախցի համոզված է, որ Շուշին ու Հադրութը հնարավոր է հետ վերցնել։

«Մենք ունենք Առաջին Հանրապետություն՝ 1918-20 թթ, որը ճանաչել է Ազգերի լիգան՝ 60 պետություն, այդ փաստաթղթերը հանեք, տարեք ցույց տվեք»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։

Մանրամասն՝ տեսանյութում․