|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Արտաշատի բժշկական կենտրոնի ծննդատանը «փոքրիկ հսկա» է լույս աշխարհ եկել. 4 կգ 600 գ քաշով և 55 սմ հասակով տղան ընտանիքի առաջին երեխան է, ծնվել է բնական ճանապարհով․ հայտնում են Արտաշատի բժշկական կենտրոնից։
Ծնողները բնակվում են Արտաշատ համայնքի Բերդիկ բնակավայրում: Փոքրիկին անվանակոչել են պապիկի պատվին՝ Հուսիկ: Ծննդաբերությունը հաջող է ընթացել, մայրն ու երեխան իրենց լավ են զգում և շուտով դուրս կգրվեն հիվանդանոցից։