|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հունվարի 27-ից 29-ն ստացել է 6 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը:
Հրդեհներ են բռնկվել Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Արմավիրի մարզի Արմավիր, Սյունիքի մարզի Վերիշեն գյուղերում և Տավուշի մարզի Կողբ-Բերդավան ավտոճանապարհին։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 16,5 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները: