|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2022 թվականի հունվարի 27-ի թիվ 2618 (2022) բանաձևով երկարաձգել է Կիպրոս կղզում տեղակայված ՄԱԿ-ի խաղաղապահների լիազորությունների ժամկետը ևս վեց ամսով. հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն։
Նշենք, որ ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը (UNFICYP) ներկայումս տեղակայված են Կիպրոսում։ Դրանք ստեղծվել են Անվտանգության խորհրդի կողմից 1964 թվականի մարտի 4-ին՝ կանխելու բախումները Կիպրոսի հունական և թուրքական համայնքների միջև և օգնելու պահպանել և վերականգնել օրենքը և կարգը: 1974-ի թուրքական ներխուժումից ու կղզու մոտ 35 տոկոսի օկուպացումից հետո UNFICYP-ի մանդատը ընդլայնվեց. ՄԱԿ-ի խաղաղապահները սկսեցին վերահսկել բուֆերային գոտու ռեժիմի պահպանումը Կիպրոսի ազգային գվարդիայի դիրքերի և Կիպրոսի թուրքական և թուրքական ուժերի միջև: