Ադրբեջանի զինված ուժերը կրկին անկանոն կրակ են բացել մեր քաղաքացիական օբյեկտների վրա, այս անգամ՝ Արցախի Կարմիր շուկայի ուղղությամբ։ Այս մասին գրել է «Արմսես» գիտակրթական կենտրոն ՀԿ֊ի նախագահ Ալվինա Աղաբաբյանը:
«Նրանց արձակած կրակից պայթել է Հարմիկ Քոչարյանի՝ մանկապարտեզին հարող տարածքում գտնվող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան։
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի հաղորդմամբ՝ մանկապարտեզում գտնվող երեխաներին էվակուացրել են։
«Խաղաղության դարաշրջա՞ն»
«Թուրքի հետ քիրվայությու՞ն»
Լուրջ ե՞ք ասում․․․»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանը կրակ էր բացել Կարմիր շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենա։
Նշենք, որ Ադրբեջանական զինուժն ավելի ուշ Ասկերանում կրակ է բացել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող 4 գյուղացու ուղղությամբ