կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-18 16:00
Հասարակություն

Դեկտեմբերի 21-23-ը ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով․ առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ

Դեկտեմբերի 21-23-ը ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով․ առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

 

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-23-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։

 

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին, 19-ին սպասվում են թույլ տեղումներ: Դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Հանրապետության տարածքում

Երևան քաղաքում