կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-15 23:34
Մշակույթ

Նարեկ Սամսոնյանն արդեն 36 ժամ անազատության մեջ է

Նարեկ Սամսոնյանն արդեն 36 ժամ անազատության մեջ է
Կարևոր է ուշադրություն դարձնել Նարեկ Սամսոնյանի դեմ տեղի ունեցող խայտառակ ապօրինություններին նախորդած իրադարձությունների խռոնոլոգիայի վրա։
 
Հրապարակվում է Սամսոնյանի հեղինակային հաղորդման հերթական թողարկման անոնսը, որի ընթացքում համեմատականներ են անցկացվում Նիկոլ Փաշինյանի և ֆրանսիայի ֆանտաստ Իվ Գանդոնի հետ։
 
Դրանից հետո քննիչը զանգահարում է Նարեկ Սամսոնյանին և հրավիրում քննչական կոմիտե մի իրադարձության շուրջ պարզաբանումներ ստանալու առնչությամբ, որը տեղի է ունեցել 2–3 շաբաթ առաջ։
 
Նույն օրը 21։30–ին հրապարակվում է հայտնի հաղորդումն ամբողջությամբ (https://youtu.be/oAABnna94_4), ինչը ջղաձգումներ է առաջացնում գերագույն գլխավոր ֆանտաստի մոտ, ով, անտեսելով Սամսոնյանի ու քննիչի պայմանավորվածությունը, հրահանգում է բռնության գործադրմամբ ձերբակալել ու ազատությունից զրկել Սամսոնյանին։
 
Սամսոնյանն անազատության մեջ է մի հոդվածով, որով անգամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող մեկ այլ անձ ազատությունից գեթ 1 րոպեով չի զրկվել։
 
Այս ամենից հետո կասկած չի մնում, որ Սամսոնյանի դեմ հետապնդումները պայմանավորված են նրա հեղինակային հաղորդման մեջ հնչած արտահայտություններով՝ այսնիքն նրա մասնագիտական գործունեության իրականացման հետ։ Դա էլ իր հերթին ընդամենը պատրվակ է ընդդիմադիր հայացքներ ունեցող ու AntiFake.am–ի և հրապարակային տարբեր ձևաչափերում իշխանությանը մշտապես քննադատող գործչին մեկուսացնելու ու լռեցնելու համար, ինչը, իհարկե, չի ստացվելու։
 
Սամսոնյանը փաստացի 36 ժամ զրկված է իր աշխատանքային գործունեության հիմնական վայր՝ AntiFake.am գալու հնարավորությունից և սա նաև մեր՝ լրագրողներիս խնդիրն է, քանի որ վաղը մեկ այլ հաղորդման ընթացքում իշխանության հասցեին հնչեցված քննադատությունը ապօրինի հետապնդումների պատրվակ կարող է դառնալ։
 
Աստղիկ Մաթևոսյան
 
Փաստաբան