ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կողմից հսկվող վայրում այսօր հայտնաբերվել է ոստիկանության ծառայողի դի։ Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Կայքից տեղեկանում ենք, որ դեպքի վերաբերյալ ահազանգը եղել է ժամը 14։00-ի սահմաններում։
Ոստիկաններն ու քննիչները նշված սենյակում հայտնաբերել են 40-ամյա Տ. Ա.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով: Ըստ նախնական տեղեկությունների` տեղի ունեցածը ինքնասպանություն է:
Ըստ նախնական տեղեկությունների՝ տեղի ունեցածը ինքնասպանություն է:
Փաստի առթիվ Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: