Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը ելույթ է ունեցել Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության խորհրդարանական միության գործադիր կոմիտեի 46-րդ նիստում. հաղորդում է Anadolu գործակալությունը։
Նա հայտարարել է, որ կազմակերպությունը պետք է պայքարի ոչ անդամ երկրներում մուսուլմանների իրավունքների համար:
«Կազմակերպությունը պարտավոր է նպաստել այս խնդրի լուծմանը, օգնության ձեռք մեկնել իր եղբայրներին, դառնալ նրանց ձայնը, պատմել նրանց խնդիրների մասին։ Ելնելով դրանից՝ առաջարկում եմ Քաղաքական հարցերի և արտաքին հարաբերությունների հանձնաժողովին կից ստեղծել հատուկ ենթահանձնաժողով՝ կազմակերպության կանոնադրության 13-րդ հոդվածի 7-րդ պարբերության շրջանակներում՝ այս հարցերը լուծելու համար։
Ցավոք, վերջին տարիներին կազմակերպությունը կորցրել է իր նախկին ոգևորությունը։ Այստեղ իր նախագահության ընթացքում Թուրքիան ձգտում է վերադարձնել կազմակերպության նախկին փառքը և ամրապնդել այն համատեղ ջանքերի, շարունակական հանդիպումների և նոր կառույցների ստեղծման միջոցով»,- ասել է Շենթոփը:
Նա նշել է, որ վերջին շրջանում մահմեդական աշխարհը բախվել է մի շարք խնդիրների։ Դրանցից մեկը պաղեստինյան խնդիրն է։ Շենթոփի խոսքով՝ Իսրայելը հարձակվում է պաղեստինցիների վրա, իսկ Երուսաղեմն ու Ալ- Աքսա մզկիթը ենթարկվում են «էլ ավելի մեծ հուդայականացման»։