|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հայաստանում դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 347 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 342115 դեպքի: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 2433927 վերջին մեկ օրում` 6416 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 8652 պացիենտ. Մեկ օրում նվազել է 889-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 324224 անձ, վերջին մեկ օրում՝ 1208 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 20 քաղաքացի, մահացածների թիվը 7767 է: