|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռումինիայի նախագահ Կլաուս Վերներ Յոհաննիսին երկրի ազգային տոնի՝ Ռումինիայի Միավորման օրվա առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասված է.
«Հայաստանը կարևորում է Ռումինիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների խորացումը։
Այս տարի լրանում է Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։
Մեր բարեկամ ժողովուրդների համար այս կարևոր իրադարձության նախօրեին վերահաստատում եմ Ռումինիայի հետ միջպետա¬կան կապերն ամրապնդելու՝ մեր երկրի պատրաստակամությունը և Ձեզ հարմար ժա¬մանակ Երևան այցելելու՝ իմ հրավերը:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կզարգացնենք և կընդլայնենք երկկողմ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների»: